16:51   22-06-2022
Ֆրանսիական գինիները լավ են վաճառվում ֆրանսիական երաժշտության ներքո. «Բիզնեսի անատոմիա Գալաքսիի հետ»
Թողնել մեկնաբանություն

Տեխնոլոգիաները զարգանում են, տեղեկատվությունը շարունակաբար կուտակվում է: Այս հսկայածավալ տվյալները չօգտագործելը խելամիտ չէ: «Գալաքսի» ընկերությունների խմբի տվյալների վերլուծության տնօրեն Արփինե Աղջոյանը պատմում է՝ տվյալների վերլուծությունը հնարավորություն է տալիս կայացնել հիմնավորված բիզնես որոշումներ: Ցանկացած ընկերության համար սա իսկապես արժեք է: Բարձրանում է վաճառքների քանակն ու որակը: Այդուհանդերձ տարբեր հարթակներ պահանջում են տարբեր մոտեցում: Օրինակ՝ առցանց տարբերակում գոյություն ունի հետագիծ, պրոդուկտի օգտագործման հաճախականություն, նկարների թերթում, իսկ մյուս տարբերակում՝ փոքր ինչ այլ է. վաճառքների քանակ, պրոդուկտների ճիշտ դասավորություն և այլն: Ըստ Աղջոյանի՝ վերլուծությունը խնդիր լուծելու միջոց է, որի արդյունքում հեշտանում է որոշումների կայացումը:

Loading...