11:44   23-06-2022
Զելենսկին տեսակապով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը.այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Նրա խոսքով,  գագաթնաժողովի աշխատանքային նիստերի շրջանակներում արտահերթ նիստը նվիրված կլինի Ուկրաինային։ «Նախագահ Զելենսկին կմասնակցի հենց այս հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով»,- պարզաբանել է իսպանացի նախարարը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Զելենսկին հրավիրվել է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Loading...