11:46   23-06-2022
Image Description
Հունաստանն ու Հունգարիան ցանկանում են անկախանալ ռուսական գազից
Թողնել մեկնաբանություն

Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ քննարկել է Հունգարիա բնական գազ մատակարարելու հնարավորությունը Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով ՌԻԱ Նովոստին,  Սիյարտոն Աթենքում է, որտեղ բանակցություններ է վարել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ։

Սկրեկասը հունգարացի նախարարին է ներկայացրել երկրի մատակարարումների բավարարման կառավարության ամբողջական ծրագիրը և ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկիր բնական գազի անխափան մատակարարման միջոցառումները։

«Երկու նախարարները քննարկել են Բուլղարիայի և Ռումինիայի միջոցով բնական գազ ուղարկելու հնարավորությունը Հունգարիա Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում »,- նշված է նախարարի ուղերձում։

Loading...