11:50   23-06-2022
Ֆրանսիային սպառնում է կորոնավիրուսի նոր ալիք
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիական COVID-19 պատվաստումների ծրագրի ղեկավար, համաճարակաբանության պրոֆեսոր Ալեն Ֆիշերն ասել է, որ արձանագրվող դեպքերի տվյալները ցույց են տալիս, որ երկրում սկսվել է COVID-19 համաճարակի նոր ալիք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մասնագետն ասել է, որ, իր կարծիքով, կասկած չկա, որ երկրում համաճարակի վերսկսման փուլ է ապրում՝ հավելելով, որ ինքն անձամբ է հանդես եկել հասարակական տրանսպորտում դիմակների պարտադիր կրելուն վերադառնալու օգտին։

Այնուամենայնիվ, omicron BA.4 և omicron BA.5 վիրուսների շտամները, որոնք այժմ ակտիվ են Եվրոպայում, համարվում են ավելի քիչ վտանգավոր, քան հիվանդության նախորդ ալիքների ժամանակ տարածված շտամները:

Loading...