11:54   23-06-2022
Բրիտանիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ջրում պոլիոմիելիտի հայտնաբերումից հետո
Թողնել մեկնաբանություն

Բրիտանիայի հանրային առողջության գործակալությունը (UKHSA)  արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ Լոնդոնի կոյուղիներում հայտնաբերվել են պոլիոմիելիտի վիրուսի հետքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է Sky News-ը։

Պոլիոմիելիտի վիրուսին սերտորեն կապված վիրուսներ հայտնաբերվել էին փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում Լոնդոնի Բեքթոն արվարձանում գտնվող կոյուղու մաքրման կայանում:

«Պոլիովիրուսը կարող է տարածվել հատկապես այն շրջաններում, որտեղ պատվաստումների մակարդակն ավելի ցածր է: Հազվագյուտ դեպքերում այն կարող է կաթված առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր լիովին չեն պատվաստվել», - ասել է գործակալության համաճարակաբան Վանեսսա Սալիբը:

Եթե ապագայում այս վիրուսի էլ ավելի շատ նմուշներ հայտնաբերվեն, ապա կարող է հայտարարվել արտակարգ դրության , որի շրջանակներում մարդկանց որոշակի խմբեր կպատվաստվեն և թեստեր կհավաքվեն այն տարածքներից, որտեղ հայտնաբերվել է պոլիոմիելիտի վիրուսը։

Loading...