12:03   23-06-2022
Բոլորս Շիրակի համար. Techweek 2022-ը գնում է Գյումրի. «Թարմ ուղեղով»` Սպարտակ Կյուրեղյանի և Քնարիկ Գրիգորյանի հետ
Թողնել մեկնաբանություն

2021 թվականին անցկացվեց Արցախ Techweek-ը: Այն կարևոր էր հատկապես հետպատերազմյան շրջանում և բավականին մասշտաբային էր: 3 օր շարունակ Ստեփանակերտը լցված էր ոչ միայն միջոցառումներով, այլ մարդկային ջերմ շփումով: «Ինստիգեյթ» մոբայլի ֆինանսական տնօրեն Սպարտակ Կյուրեղյանի խոսքով՝ բարդություններ կային, բայց հնարավոր եղավ միջոցառմանը ներգրավել 2000 մասնակցի: Արդյունքները գոհացնող էին, հետևաբար այս տարի այն կշարունակվի նույն հունով: Հուլիսի 2-4 Techweek-ը կանցկացվի Հայաստանի հայրաքաղաքում՝ Գյումրիում: Ընտրությունը պատահակն է. ամեն դեպքում ամբողջ Հայաստանով պետք է շրջել: GG-ի գլխավոր տնօրեն Քնարիկ Գրիգորյանի խոսքով՝ Երևանից տանում են այն փորձը, որը չկա մարզերում: Տարբերությունը այն է, որ նշաձողերը ավելի բարձր են դրված. սկսած մասնակիցների քանակից, մինչև միջոցառումներ:

Loading...