13:19   23-06-2022
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այց է կատարելու Անկարա։ Նրան նախ ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո հանդիպում է կայանալու երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Հիմնական օրակարգում, սակայն, լինելու է տնտեսությունը։ Երկու երկրների միջև ստորագրվելու են տարբեր պայմանագրեր։

Էրդողանն ու Սալմանը հանդիպման ընթացքում անդրադառնալու են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։

Loading...