13:29   23-06-2022
Չեխիան որոշել է ռուսաստանցիներին եւ բելառուսներին այցագրեր չտալ մինչեւ 2023 թվականի մարտի վերջը
Թողնել մեկնաբանություն

Չեխիան ռուսաստանցիներին ու բելառուսներին այցագրեր եւ կեցության վկայագրեր չի տա մինչեւ 2023 թվականի մարտի վերջը. ԱԳՆ-ի համապատասխան որոշումը պաշտպանել Է երկրի կառավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չեխիայի մամուլի եւ տեղեկատվության ազգային գործակալության նորությունների պորտալը:

Նրանց տվյալներով՝ այդ քայլը կոչված Է պաշտպանել Չեխիայի արտաքին քաղաքական շահերը եւ ապահովել անվտանգությունը: Այս միջոցառման նպատակն Է՝ ճնշում գործադրել Ռուսաստանի եւ Ուկրաինայում Մոսկվայի գործողություններին աջակցող Բելառուսի վրա, ռազմական գործողությունն ավարտելու համար:

Հաղորդվում Է, որ բացառություն են կազմում հումանիտար այցագրերը: Բացի այդ, որոշումը չի վերաբերում այն ռուսաստանցիներին ու բելառուսներին, որոնք արդեն ունեն կեցության վկայագիր եւ ցանկանում են այն երկարացնել, ինչպես նաեւ Չեխիայում կեցության վկայագիր ունեցող օտարերկրացիների ընտանիքների անդամներին:

Loading...