13:52   23-06-2022
Image Description
Փողոցը պետք է լինի մաքուր՝ գյուղում, թե քաղաքում. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի բարելավման հարցը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փողոցը պետք է լինի մաքուր` անկախ նրանից, դա գյուղում է, թե քաղաքում:

«Մենք հիմա միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում և դա շարունակելու ենք, սակայն մյուս կողմից էլ անձրև է գալիս, քամին է ինչ-որ բան բերում, և դա պետք է մաքրել: Եթե չանենք, ապա վեց ամսից հետո, մեկ տարի հետո այդ լավ արված ասֆալտի վրա 10 սմ ցեխ է առաջանալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ համայնքների հետ պետք է աշխատել այդ խնդիրը լուծելու համար:

ՀՀ վարչապետի խոսքով՝ նույնիսկ եթե համայնքում ընդամենը մեկ փողոց է ասֆալտապատված, միևնույն է, այն պետք է մաքրվի և պատշաճ սպասարկվի:

Loading...