14:33   23-06-2022
Կառավարությունը հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը Տիգրան Վանդունցին հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը նշեց, որ այս տարվա մայիսի 30-ին բուհի կանոնադրության համաձայն մրցույթ է տեղի ունեցել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ում: Ընտրության արդյունքում 17 կողմ ձայնով համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Վանդունցը:

Տիգրան Վանդունցը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել ՀՀ հարավային տարածաշրջանի համար կարևոր դեր ու նշանակություն ունեցող բուհը: «Կանեմ հնարավորը՝ ի նպաստ Գորիսի պետական համալսարանի զարգացմանն ու առաջընթացին»,- ասաց Վանդունցը:

Loading...