14:34   23-06-2022
Իսրայելի արտգործնախարարի այցելությունը Թուրքիա
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հունիսի 23-ին այցելում է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքից:

Այցի օրակարգում ընդգրկված են Թուրքիա-Իսրայել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ ոլորտներին առնչվող և տարածաշրջանային հարցեր:

Այս այցը Իսրայելի արտգործնախարարի մակարդակով վերջին 16 տարիների ընթացքում առաջին այցն է:

Loading...