17:17   24-06-2022
Ապրենք մարզերով, ապրենք մարզերում, ապրեն մարզերը. «Ապրենք մարզերով»
Թողնել մեկնաբանություն

Մարզերից գործը սկսելու մոտիվացիան եղել են երիտասարդները, և այն, որ երբեք որոշում չի եղել համակերպվելու: Դնել փոքր խնդիրներ և մինչև լուծում կես քայլ անգամ առաջ չգնալ: «ՄԵՄ»-ը, «Արմաթ»-ը և «Մշակութամետ»-ը այն երեք հզորագույն ծրագրերն են, որոնք գիտակցում են՝ ամուր, հզոր պետության հիմքում մարզերի երիտասարդներն են: Այլևս եթե նոյեմբերյանցի երեխայի մատը փուշ մտնի, Արցախցի երեխայի սիրտը ցավ է զգալու: Խնդիրները միայն Գյումրիինը չեն, Երևանինը չեն, կամ Ստեփանավանինը... եթե կա խնդիր սա Հայաստանի խնդիրն է: Լուրերի նման չպետք է արձանագրել և անցնել առաջ: Փոխել կրթության, մշակույթի ու նորի ամսին մոտեցումը: Լավ հասարակություն ձևավորելու համար կա մեկ ապագա՝ ունենալ գրագետ ու հայրենաճանաչ երիտասարդություն: Հեշտ չէ, բայց գործ անելու կարիք կա:

Loading...