18:00   24-06-2022
Թվայնացումը կարող է և՛ օգնել, և՛ վնասել. պետք է ընկալել՝ ինչ է այն. «Գործարա® երկխոսություն»
Թողնել մեկնաբանություն

Հաղորդումը տեսաձայնագրվել է 16.06.2022 թվականին:

Ինչո՞ւ կիրառել թվային գործիքներ բիզնեսում։ Պարզվում է, տեխնոլոգիական զարգացող դարում, հայկական փոքր բիզնեսների միայն 2 տոկոսն է օգտվում ամպային տեխնոլոգիներից: Ցածր տոկոսը մտահոգիչ է, բայց պետք է նախ լինի գիտակցումը, թե ինչի՞ համար է այն անհրաժեշտ: Գևորգ Մանթաշյանը նշում է, որ այս գործիքը կտանի արտադրողականության և համաշխարհային շուկայում մրցունակության ավելացման: Աչք փակել այս ամենի վրա կարող է հիմնականում երկու պատճառով լինել. կա՛մ ձգտումը չկա, քանի որ ինֆորմացիան սուղ է, կա՛մ բիզնեսը պարզապես չի զգում դրա կարևորությունը։ Այնուամենայնիվ մոտական 10 տարիներին բավականին փոփոխություններ են սպասվում։ Ինչին զուգահեռ պետությունը պետք է, ամեն դեպքում, ստանձնի մասնավորին աջակցելու իր կարևոր դերը։

Loading...