12:46   25-06-2022
ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան գործարկել են ընդհանուր մեխանիզմ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան գործարկել են խաղաղօվկիանոսյան Partners in the Blue Pacific (PBP) գործընկերության մեխանիզմը, ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել Է Սպիտակ տունը:

«Այսօր մեր հինգ երկրները համապարփակ ոչ պաշտոնական մեխանիզմ են գործարկել Խաղաղօվկիանոսյան առաջնահերթությունների ՝ Partners in the Blue Pacific (PBP)-ին առավել արդյունավետ և գործուն աջակցության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ գործընկերությունն ուղղված է, մասնավորապես, Խաղաղօվկիանոսյան ռեգիոնալիզմին աջակցելուն և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների և մնացած աշխարհի միջև համագործակցության ընդլայնմանը:

Loading...