13:03   28-06-2022
Image Description
Երթուղիների քննարկման հարց կդրվի միայն իրավական կարգավորումների շուրջ ընդհանուր հայտարարի գալուց հետո. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև երթուղիների քննարկման հարց կդրվի միայն իրավական կարգավորումների շուրջ ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուղիղ եթերում ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի»,-նկատել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բացվող ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ Վարչապետը նկատել է, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև երթուղիների ընտրությունն իրականանում այդքան էլ մեծ չէ։

«Մենք գործնականում ունենք մի 3-4, մաքսիմում՝ 5 տարբերակ, և դրանից մեկը պետք է ընտրենք։ Երթուղին տեխնիկական հարց է, և հաճախ  փորձ է արվում քաղաքականացնել։ Երթուղիների հարցում ոչ մեկ մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որովհետև մենք խնդիր ունենք այդ ճանապարհներով ուղղորդել հնարավորինս մեծ միջազգային տարանցում, որը պետք է եկամուտներ բերի ՀՀ-ին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Loading...