12:14   28-06-2022
Ադրբեջանը ուժի կիրառումը դարձրել է իր իրավունքը. «Թարմ ուղեղով»` Տաթև Հայրապետյանի և Տարոն Սիմոնյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ալիևի ելույթները եթե ուոսւմնասիրենք, ապա հայերին ցանկացած գնով նվաստացնելու գիծը անխախտ է: Դա երևում է, թե սեփական ժողովրդին փառաբանելով, թե ցանկացած քաղաքական հարցով իր ցանկությունները առաջ տանելու միջոցով: Վերջին ելույթներից, որը վերաբերում էր սահամանգծմանն ու սահմանազատմանը, նա նշում է՝ եթե գործընթացը դանդաղի, Հայաստանը կփոշմանի: Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը նշում է՝ Ադրբեջանի ղեկավարը, ընդհանուր առմամբ, խոսում է ուժի սպառնալիքի լեզվով: Պատճառը մեկն է՝ 2020-ի պատերազմի արդյունքը կարողացավ հանգիստ մարսել: Ուժով հարցերը լուծվեցին և այն արդեն տարածաշրջանում դարձել է նորմալ: Կարծես թե Ալիևը փորձում է ագրեսիան օրինական դաշտ բերել: Սա ցույց է տալիս՝ նրանք խաղաղության չեն գնում: Իրավաբան Տարոն Սիմոնյանի խոսքով՝ եթե մենք կարծում ենք, որ սա պետք է լինի աշխարհի խնդիրը, ապա՝ ոչ: Պետք է աշխատացնել միջազգային հանրությանը: Իսկ բարձրաձայնողը պետք է լինի առաջինը այն պետությունը, ում հանդեպ կիրառվում է ագրեսիան:

Loading...