ԱՄՆ Միսսուրի նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այս մասին հայտնում է Fox2-ը:
«Երեք զոհ, մի քանի վիրավոր՝ Միսսուրիում բեռնատարի հետ գնացքի բախվելու հետևանքով»,-հայտնում է հեռուստաալիքը:
Այլ ԶԼՄ-ներ հայտնում են 50 տուժածի մասին:
Amtrak փոխադրող ընկերության հաղորդմամբ՝ գնացքը ուղևորվելիս է եղել Լոս Անջելեսից Չիկագո: Գնացքում գտնվել է մոտ 243 ուղևոր և 12 աշխատակից: