13:13   28-06-2022
Image Description
Հարավային Կորեան զորավարժություններ է սկսել՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի հնարավոր փորձարկումների պատճառով
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 27-ին Հարավային Կորեայի զինվորականները դաշտային զորավարժություններ են սկսել՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի հնարավոր փորձարկումների պատճառով: Այս մասին հայտնում է Yonhap News գործակալությունը:

«Սեուլը ձգտում է բարձրացնել իր ռազմական պատրաստվածությունը՝ Փհենյանի կողմից միջուկային փորձարկումների անցկացման հնարավորության պատճառով աճող անհանգստության ֆոնին»,-գրում է պարբերականը:

5-օրյա զորավարժությունները կազմակերպվել են բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի մասնակցությամբ: Զորավաժություններն անցկացվում են երկրի արևմտյան ափի երկայնքով: Զինվորականները մշակում են նաև հրահանգներ՝ մարտի դաշտում լոգիստիկայի հետ կապված խնդիրների դեպքում ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար:

10:17   06-10-2022
Loading...