19:28   28-06-2022
Էրդողանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Անկարայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումը անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով: Նշվում է, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Նշենք, որ պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Աբդոլլահիանին ավելի վաղ հանդիպում էր անցկացրել Չավուշօղլուի հետ, որի ավարտին կողմերը հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Loading...