19:29   28-06-2022
Ավելի քան 150 խաղաղ բնակիչ դուրս է եկել Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի ապաստարաններից
Թողնել մեկնաբանություն

Ավելի քան 150 խաղաղ բնակիչ դուրս է եկել Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի ապաստարաններից՝ հայտնել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպանը։

«Դեռևս դժվար է նշել այնտեղ թաքնվող խաղաղ բնակիչների հստակ թիվը, սակայն նախնական տվյալով՝ խոսքը 1200-ից ավելի մարդու մասին է»,- ընդգծել է Ռոդիոն Միրոշնիկը։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ ուկրաինացի բոլոր զինծառայողները դուրս են եկել արդյունաբերական գոտու տարածքից։ Նշվում է, որ Սևերոդոնեցկ քաղաքը, այդ թվում՝ քիմիական գործարանն ամբողջությամբ, անցել են Լուգանսկի ոստիկանության և Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ։

Loading...