19:36   28-06-2022
G7-ի երկրները մինչեւ 5 մլրդ դոլար կհատկացնեն պարենային անվտանգության համար. DPA
Թողնել մեկնաբանություն

Յոթի խմբի երկրները 5 միլարդ դոլար կհատկացնեն պարենային անվտանգության ապահովման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 28-ին այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցչին: Հունիսի 26 – 28-ը Գարմիշ Պարտենկիրխեն հայտնի առողջավայրի մերձակայքում տեղի Է ունենում Յոթի խմբի գագաթնաժողովը:

Կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով Էլմաու դղյակ են ժամանել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի եւ Ճապոնիայի վարչապետներ Բորիս Ջոնսոնը, Ջասթին Թրյուդոն, Մարիո Դրագին եւ Ֆումիո Կիսիդան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...