19:38   28-06-2022
Image Description
Պեսկովն ասել է՝ որ դեպքում կդադարեն ռազմական գործողությունները
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ավարտվել «մինչև օրվա վերջ», եթե Կիևը ազգայնականներին հրամայի վայր դնել զենքերը, ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինական կողմը կարող է ամեն ինչ դադարեցնել մինչև ընթացիկ օրվա ավարտը, հարկավոր է հրաման, որ ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը, հրաման, որ ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը, և հարկավոր է կատարել Ռուսաստանի պայմանները։ Եվ ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա վերջ», – այսպես է Պեսկովը մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությունը, թե ինքը կցանկանար դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ցուրտ եղանակի սկսվելը։

Պեսկովը նաև նշել է, որ հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի և հասնում է իր նպատակներին։

Ընդ որում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը բացասաբար է պատասխանել ՏԱՍՍ-ի ճշգրտող հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն ավարտելու մոտավոր ժամկետ ունի, թե ոչ։

Loading...