2022-ի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ից։ Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար ազատվելու են մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Նրանց փոխարինելու են պայմանագրայինները: Այս մասին լրագրողներին հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն ըստ նշանակության»,- ասաց Սահակյանը։