19:44   28-06-2022
Թուրքիայում անցկացվելիք ընտրություններում Աթենք-Անկարա լարվածությունը ծառայելու է Էրդողանի օգտին․Ալեքսիս Ցիպրաս
Թողնել մեկնաբանություն

Հունաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ և «Ձախերի արմատական կոալիցիա» կուսակցության նախագահ Ալեքսիս Ցիպրասը EURACTIV-ին տված հարցազրույցում նշել է, որ մտահոգություններ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ցիպրասը շեշտել է, որ մտահոգված է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Թուրքիայի միջազգային դերի բարձրացմամբ և նաև Էգեյան ծովում ճգնաժամի պատճառով Աթենք-Անկարա հաղորդակցության ուղիների ընդհատմամբ։

Նա նշել է, որ իր վարչապետության 4․5 տարիների ընթացքում քանիցս հանդիպել է Էրդողանին և որոշ հանդիպումներ դժվարությամբ են անցել։ Մինչդեռ իրենք ամենադժվար պահերին անգամ հաղորդակցության ուղիները բաց պահելու համար շատ են աշխատել, ինչի շնորհիվ կարողացել են կանխել ամենավատը։

Հունաստանի նախկին վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիայում մոտ ապագայում ընտրություններ են անցկացվելու և Աթենք-Անկարա լարվածությունն այդ պայքարում լինելու է հօգուտ Էրդողանի։

Loading...