12:50   29-06-2022
Ֆիլիպինյան ծովում հայտնաբերվել է ամենախոր հատվածում խորտակված նավը
Թողնել մեկնաբանություն

Ֆիլիպինյան ծովում հայտնաբերվել է երբևէ ամենախոր հատվածում խորտակված նավը։ Այս մասին այսօր հայտարարել է ամերիկացի գործարար և հետազոտող Վիկտոր Վեսկովոն։

«Տեղորոշման մասնագետ Ժերեմի Մորիզեի հետ, ես Samuel B. Roberts նավի մնացորդների մոտ եմ ուղարկել ստորջրյա հետազոտման համար նախատեսված Limiting Factor սարքը։ Նավի մնացորդները գտնվում են 6895 մետր խորության տակ։ Սա ամենախոր տեղամասն է, որտեղ երբևէ նավ է խորտակվել»,- գրել է Վեսկովոն թվիթերյան իր ալիքում։

Loading...