12:53   29-06-2022
Պուտինն իրավունք է ստացել հատուկ միջոցներ սահմանել արտարժույթի վաճառքի համար
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն առանձին օրենսդրական նորմով սահմանում է պետության ղեկավարի իրավունքը՝  պատժամիջոցների պայմաններում սահմանելու ֆինանսական կայունությունն ապահովելու հատուկ միջոցներ։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Նախագահը հնարավորություն է ստացել՝ արգելել ցանկացած գործարքի իրականացումը կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանելը, այդ թվում՝ արտարժույթի գործարքները, փոխել արտարժույթի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, պահանջներ սահմանել պարտքային պարտավորությունների, արժեթղթերի և այլ ֆինանսական պարտավորությունների ձեռքբերման կամ օտարման համար։

Հատուկ միջոց կարող են դառնալ նաև երկրի արտարժույթի ներքին շուկայում արտարժույթի պարտադիր վաճառքը, բորսայում արտարժույթի առուվաճառքի պահանջները: Նախագահն առանձին իրավունք կստանա՝արգելել հաշիվներ և ավանդներ բացելը և դրանցով գործառնություններ իրականացնելը, այդ թվում՝ նա կարող է սառեցնել Ռուսաստանի ցանկացած ռեզիդենտի կամ ոչ ռեզիդենտի գումարային միջոցները կամ այլ գույքը։

Նախագահը կարող է այդ լիազորություններից մի քանիսը փոխանցել կառավարությանը և Կենտրոնական բանկին։ 

Loading...