12:58   29-06-2022
Շոլցը հորդորել է շարունակել բանակցությունները Պուտինի հետ
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը NTV-ին տված հարցազրույցում կոչ է արել շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նա պարզաբանել է, որ ներկայում Պուտինի հետ հեռախոսազրույցներ նախատեսված չեն: «Ոչինչ համաձայնեցված չէ, սակայն անհրաժեշտ է խոսել միմյանց հետ, նույնիսկ եթե բոլորովին այլ կարծիքներ ունեք, սա ուղիղ եմ ասում։ Այս հարցում ես համաձայն եմ շատերի հետ»,- ասել է նա:

Միաժամանակ Շոլցն ասել է, որ բանակցությունները չեն օգնի այնքան ժամանակ, «քանի դեռ ՌԴ նախագահը չի հասկացել, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունը, դուրս բերել զորքերը և ճանաչել, որ Ուկրաինան ինքն է որոշելու իր ապագան»։

Loading...