12:59   29-06-2022
Image Description
Մեծ Բրիտանիան արձագանքել է անկախության հանրաքվեի վերաբերյալ Շոտլանդիայի առաջարկին
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ուշադիր կուսումնասիրեն Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Սթերջենի ներկայացրած անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման առաջարկը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը, փոխանցում է Telegraph-ը: Շոտլանդիայում մտադիր են անկախության հանրաքվե անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 19-ին:

Ջոնսոնի ներկայացուցիչն ասել է, որ բրիտանական իշխանությունները պատրաստ են համատեղ աշխատել Շոտլանդիայի կառավարության հետ հարցերի շուրջ, որոնք իսկապես կարևոր են ժողովրդի համար:

Ելույթ ունենալով Շոտլանդիայի խորհրդարանում՝ Ստերջենն ասել է, որ կառավարության ընտրած ուղին հեշտ չի լինելու, սակայն պետք է անցնել այն՝ հանուն սեփական ապագան ընտրելու հնարավորության:

Հանրաքվեին ծրագրվում է առաջադրել նույն հարցը, ինչ 2014-ին. «Պե՞տք է արդյոք, որ Շոտլանդիան դառնա անկախ երկիր»:

Ստերջենը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ իրավական միջոցառումները, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա նույնիսկ այն դեպքում, եթե բրիտանական կառավարություն փորձի այն արգելափակել:

Loading...