14:24   29-06-2022
Քննարկվել են հայ-լիտվական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Լիտվայի էկոնոմիկայի և նորարարության նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, արևային էներգիայի, փոքր և միջին ձեռնարկատիրության, նոր արտադրությունների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Loading...