14:25   29-06-2022
Քննարկվել են Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան շրջանի գործունեությունը և մոտակա ծրագրերը
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 23-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նելլի Սարոյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջյանի հետ։ Այս մասին հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

Շնորհավորելով Միհրան Թումաջյանին Ամերիկայի հայկական համագումարի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ՝ դեսպանորդ Նելլի Սարոյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի նպաստը հայ-ամերիկյան օրակարգի սպասարկման և հայանպաստ արդյունավետ գործունեություն ծավալելու կապակցությամբ։

Նելլի Սարոյանը և Միհրան Թումաջյանը քննարկել են Ամերիկայի հայկական համագումարի արևմտյան շրջանի գործունեությունը և մոտակա ծրագրերը, ինչպես նաև Գլխավոր հյուպատոսության և Համագումարի միջև համագործակցության հետ կապված հարցեր։

Loading...