14:29   29-06-2022
Տեխասում բեռնատարում մահացած միգրանտների թիվը հասել է 51-ի
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Տեխաս նահանգում բեռնատարում շնչահեղձ եղած միգրանտների թիվը հասել է 51-ի: Ծանր վիճակում հիվանդանոցներում է գտնվում 13 մարդ: Այս մասին հայտնել է Տեխասում Մեքսիկայի հյուպատոս Ռուբեն Մինուտին մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Milenio TV-ն:

Բեռնատարը նկատվել էր երեկ՝ մայրուղի տանող փոքր ճանապարհի վրա: Սկզբում հաղորդվել է 46 զոհի մասին: Նշվում է, որ մեքենայի թափքում ջուր և օդորակիչ չի եղել:

Զոհերից առնվազն 27-ը մեքսիկացիներ են: Լատինաամերիկյան երկրի ԱԳՆ-ում հայտնել են, որ հանրապետության Գլխավոր դատախազությունը կմասնակցի հետաքննությանը:

Loading...