11:15   30-06-2022
12 երկրի ավելի քան 70 բանկեր միացել են SWIFT-ի ռուսական անալոգին
Թողնել մեկնաբանություն

Միջբանկային SWIFT համակարգի ռուսական անալոգին՝ ֆինանսական տեղեկությունների փոխանցման SPFS համակարգին են միացել  ավելի քան 70 արտասահմանյան բանկեր՝ 12 երկրներից: Այս մասին հունիսի 29-ին հայտարարել է Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան՝ ընդգծելով ազգային արժույթով վճարումների զարգացման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով, կարգավորիչը պատրաստ է բոլորին բավականին արագ միացնել համակարգին, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական լուծումները։ Սակայն, ինչպես նշել է Ռուսաստանի բանկի ղեկավարը, շատ գործընկերներ վախենում են երկրորդական պատժամիջոցներից՝ կապված վճարային համակարգի ռուսական անալոգին միանալու հետ, ուստի՝ այդ բանկերի անունները չեն հաղորդվում:

Loading...