10:45   01-07-2022
Image Description
Մենք պետք է F-16-ներ վաճառենք Թուրքիային․ Ջո Բայդեն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը պետք է Թուրքիային վաճառի F-16 կործանիչներ, ինչպես նաև արդիականացնի դրանք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բայդենին հարցրել են, թե ինչ երաշխիքներ է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ F-16-ների մատակարարման հետ կապված։

«Ես ասացի այն, ինչ ասացի դեռ դեկտեմբերին: Մենք պետք է վաճառենք նրանց F-16-ները և նաև արդիականացնենք այդ ինքնաթիռները։ Մեր շահերից չի բխում դա չանելը»,- պատասխանել է Բայդենը՝ հիշեցնելով, որ նման գործարքները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից:

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարների միջև։

Loading...