10:48   01-07-2022
Ութ տարում առաջին անգամ ավտոբուս է ուղևորվել Ղրիմից Խերսոն
Թողնել մեկնաբանություն

Ութ տարվա դադարից հետո գործարկվել է ավտոբուսային հաղորդակցությունը Ղրիմի և Խերսոնի, Մելիտոպոլի և Բերդյանսկի միջև: Առաջին ուղերթով ավտոբուս է մեկնել Սիմֆերոպոլից Խերսոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:

«Սա նշանակալի իրադարձություն է: Ութ տարում առաջին անգամ ավտոբուս է ուղևորվում Խերսոն: Բոլոր տոմսերը վաճառված են»,-լրագրողներին Սիմֆերոպոլի ավտոկայանում ասել է Ղրիմի տրանսպորտի նախարարի ժ/պ Նիկոլայ Լուկաշենկոն:

Ավտոբուսները կաշխատեն ամեն օր: Ժամային գրաֆիկն ու արժեքները հստակեցված են: Ուղևորափոխադրումների անվտանգությունը կապահովեն «Ռոսգվարդիայի» ուժերը:

Loading...