12:14   01-07-2022
Արևմուտքն էլ է զգում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները. Շոլց
Թողնել մեկնաբանություն

Արևմուտքը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, եթե Ուկրաինան խաղաղության մասին համաձայնագիր կնքի իրեն պարտադրված պայմաններով՝ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Միաժամանակ նա խոստովանել է, որ Արևմուտքն էլ է զգում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները, հատկապես՝ էներգետիկ ոլորտում։

Շոլցը նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում՝ լուծելու Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումների սահմանափակման հարցը։

Մոսկվան մինչ այդ փոխադրումների այլընտրանքային ճանապարհներ է մշակում: «Խոլմոգորի» նավը Սանկտ Պետերբուրգից Կալինինգրադ է հասցրել մարզի բնակիչների համար անհրաժեշտ ապրանքատեսակները։ Նավն այդ նպատակով նախատեսվում է գործարկել շաբաթը մեկ անգամ:

Loading...