12:18   01-07-2022
Image Description
Արևմուտքում գիտակցում են, որ առանց Ռուսաստանի և Բելառուսի Եվրոպայում անվտանգություն չի կառուցվի. Լավրով
Թողնել մեկնաբանություն

Արևմուտքի որոշ երկրներ սկսում են գիտակցել առանց Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության ճարտարապետության կառուցման անհնարինությունը և սկսել են մտածել ճգնաժամից հետո ապագայի մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

«Այնտեղ ավելի ու ավելի շատ առողջ մարդիկ են հայտնվում, որոնք արդեն սկսել են մտածել համաեվրոպական համագործակցության մասին։ Ես չգիտեմ, թե ինչ համագործակցության մասին է խոսքը: Ներկա պայմաններում դժվար է պատկերացնել դա»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ փաստ է, որ առանց Ռուսաստանի և Բելառուսի անվտանգություն կառուցելն անհնար է:

Loading...