Պրահայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում։ Պրահայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դեսպանին ընդունել են Սլովենիայի Խորհրդարանի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը և Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Պրեդրագ Բակովիչը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Սլովենիայի նոր խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի վերակազմավորման, երկկողմ և բազմակող հարթակներում խորհրդարանական կապերի ակտիվացման, երկկողմ փոխայցելությունների հնարավորությունները։
ՀՀ դեսպանը մասնակցել է Սլովենիայի Ազգային տոնի պետական տոնակատարությանը։