17:10   01-11-2018
Գյուղատնտեսությունը զարգացնելու 3 տարբերակ կա. ո՞րը կընտրի Կառավարությունը. «Հայաստան. մեծ վերագործարկում»
Թողնել մեկնաբանություն

Մինչև հիմա Հայաստանի Կառավարությունները գյուղատնտեսական քաղաքականությունն իրականացրել են առանց թիրախների: Ի սկզբանե չեն դրել խնդիր, որպեսզի հասկանան, թե ո՞ւմ համար են աշխատում, ի՞նչ ծրագրով և ի՞նչ արդյունք են ակնկալում: Հիմա այդ խնդիրը դրված է. առաջին քայլով պետք է ընտրել երեք թիրախից մեկը՝ մանր տնտեսությունները, որոնք ծայրը ծայրին հասցնելով, կարողանում են հոգալ միայն իրենց ընտանիքի խնդիրները, միջին շերտը, որը կիրառում է նաև բիզնես մոդելներ կամ մեծ ու կայացած գյուղատնտեսական բիզնեսը: Այս ընտրությունից է կախված, թե ո՞ր ճանապարհով է զարգանալու մեր գյուղատնտեսությունը: Վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Վարազդատ Կարապետյանի հեղինակային հաղորդման այս թողարկման առանցքում գյուղատնտեսության զարգացման մասին Կառավարության տեսլականն է:

Loading...