12:23   02-07-2022
Image Description
Պենտագոնը սկսել է միկրոալիքային ճառագայթմամբ հրթիռների վերջնական փորձարկումները
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը սկսել են միկրոալիքային համակարգերի օգտագործմամբ նոր հրթիռների վերջնական և առանցքային փորձարկումները, գրում է Defense News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին։

Հինգ տարի շարունակվող ծրագրի վերջնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ամառվա վերջ։ Փորձագետները նշել են, որ իրենց մշակումը բարձր հզորությամբ էլեկտրամագնիսական, ոչ կինետիկ հարվածային զենք է (HiJENKS): Այն նախատեսված է հակառակորդի էլեկտրոնային համակարգերը շարքից հանելու համար, ինչի համար օգտագործվում է միկրոալիքային ճառագայթումը: Ներկայում թեստավորումն անցկացվում է Կալիֆորնիայում։

Նոր սարքը ստեղծվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այն հնարավորություն է տալիս նվազեցնել հրթիռի չափսերը և կիրառել այն ավելի բարդ պայմաններում, քան նախորդը:

Loading...