12:24   02-07-2022
Նյու Յորք նահանգը խստացրել է զենքի պահման կանոնները
Թողնել մեկնաբանություն

Նյու Յորք նահանգի իշխանությունները խստացրել են զենքի պահման կանոնները, հայտնում է նահանգապետի մամուլի ծառայությունը:

«Նահանգապետ Քեթի Հոքուլն այսօր ստորագրել է կարևոր օրենք՝ զենքին և դրա գաղտնի կրման սահմանափակումներին վերաբերող նահանգային օրենսդրության խստացման մասին», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նահանգը քայլեր է ձեռնարկել՝ վերացնելու Գերագույն դատարանի որոշման հետևանքներն ու այդ որոշման հետ կապված զենքի լիցենզիաների տրամադրման աճը:

«Նոր օրենքը սահմանափակում է զենքի գաղտնի կրումը հասարակական վայրերում: Միևնույն ժամանակ մասնավոր սեփականությունում ապրող մարդկանցից կպահանջվի զենքի պահման թույլտվություն ստանալ սեփականության տերերից»,- հայտնում է մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր Նյու Յորք նահանգում գործող պահանջը՝ ապացուցելու իշխանություններին զենքի գաղտնի կրման անհրաժեշտությունը:

Loading...