Իսրայելը շաբաթ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական Տարտուս նահանգին, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր առավոտյան՝ ժամը 06:30-ին, Իսրայելը Միջերկրականի կողմից մի քանի հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել Ալ Համիդիա քաղաքի շրջանում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկաների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ կին, վիրավորվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ: