15:33   02-07-2022
Image Description
Ուզբեկստանում Կարակալպակստանի կարգավիճակի փոփոխությայն դեմ բողոքի ակցիաներ են ընթանում
Թողնել մեկնաբանություն

Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են Սահմանադրության նոր տարբերակը, որը բացառում է երկրի ինքնավար հանրապետության՝ Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և Հանրապետության կազմից դուրս գալու իրավունքը:

Ի նշան բողոքի՝ տարածաշրջանի մայրաքաղաք Նուկուսում և այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ ձերբակալվել են։ Իշխանությունները տարածաշրջան են մտցրել ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր։

Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ քաղաքացիները սխալ են մեկնաբանում սահմանադրական բարեփոխումները: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տարածաշրջանում հասարակական կարգը վերականգնվել է:

Կարակալպակստանն զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը: Այստեղ բնակվում է մոտ երկու միլիոն մարդ:

Loading...