11:13   03-07-2022
Գերմանիան մտահոգված է ռուսական գազի մատակարարումների դադարեցման հարցով
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը մտահոգված է ռուսական գազի մատակարարումների դադարեցման հարցով և կոչ է անում երկրի բնակիչներին տնտեսել էներգիան։ Այս մասին, Deutsche Welle փոխանցմամբ, ասել է գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը։

Տեղեկատվության համաձայն հուլիսի 11-21-ը Nord Stream AG ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի «Հյուսիսային հոսք»-ի երկու գազամուղների  աշխատանքը պրոֆիլակտիկ աշխատանքների համար։

«Հարցն այն է, թե արդյոք այս տեխնիկական աշխատանքները չեն վերածվի քաղաքական դրդապատճառներով չդադարող տեխսպասարկման։ Եթե ռուսական գազի մատակարարումը տևական ժամանակով դադարեցվի, մենք ստիպված ենք լինելու ավելի լուրջ խոսել տնտեսության մասին»,- ասել է Մյուլլերը։

Նրա խոսքով՝ ջեռուցման սեզոնին մնացել է 12 շաբաթ և այս ժամանակամիջոցը պետք է օգտագործեն ջեռուցման կազմակերպմանը նախապատրաստվելու համար։

Կլաուս Մյուլլերը կոչ է արել Գերմանիայի բնակիչներին ստուգել իրենց ջեռուցման կաթսաների տեխնիկական  վիճակը։

Loading...