12:18   03-07-2022
Image Description
Ուզբեկստանի նախագահը ժամանել է Նուկուս, որտեղ անկարգություններ են տեղի ունեցել
Թողնել մեկնաբանություն

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը շաբաթ օրը ժամանել է Նուկուս՝ Կարակալպակյան ինքնավար հանրապետության մայրաքաղաք, որտեղ նախօրեին անկարգություններ էին տեղի ունեցել, ասել է Ուզբեկստանի ղեկավարի վարչակազմի ղեկավարի տեղակալ և մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

Նախօրեին Ուզբեկստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ուզբեկստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաքում անօրինական ցույց է տեղի ունեցել՝ երկրի սահմանադրության փոփոխությունների պատճառով։

Շաբաթ օրը ինքնավարության իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալվել են անկարգությունների մի խումբ կազմակերպիչներ, որոնք փորձել են գրավել շրջանի իշխանությունները՝ «այդպիսով պառակտելու հասարակությունը, ապակայունացնելու Ուզբեկստանի հասարակական-քաղաքական իրավիճակը»:

Loading...