ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկի՝ JP Morgan Chase-ի վերլուծաբանները կանխատեսել են, որ նավթի գինը կարող է հասնել 380 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, եթե Ռուսաստանը զգալիորեն կրճատի նավթի արդյունահանումը ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների։ Վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական նավթի օրական մատակարարումների կրճատումն օրական 3 մլն բարելով կհանգեցնի Լոնդոնի ֆոնդային բորսայում վառելիքի գների բարձրացմանը՝ հասնելով 190 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Վատագույն սցենարը ռուսական նավթի մատակարարումների կրճատումն է օրական 5 մլն բարելով։ Այս դեպքում նավթի գինը կարող է հասնել 380 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը կարող է գնալ նման քայլի, եթե ռուսական նավթի գները սահմանափակվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ JP Morgan Chase-ի աշխատակիցները կարծում են, որ Մոսկվան կարող է իրեն թույլ տալ նման միջոցներ, մինչդեռ շատ այլ երկրներ զգալի տնտեսական վնաս կկրեն։