17:10   22-12-2021 Image Description
Հայակենտրոն կրթական վայրեր
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում հայկական առաջին դպրոցը Վարդուկյան վարժարանն էր, որը հիմնադրվել է 1880-ականների վերջին Նյու Յորքում, իսկ 1964 թվականից Լոս Անջելեսում գործում է նաև առաջին ամենօրյա դպրոցը՝ Ֆերահյան երկրորդական վարժարանը:

ԱՄՆ-ի մի շարք նահանգների՝ Կալիֆորնիա (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո), Հարվարդ, Միչիգան, Կոլումբիա, Փենսիլվանիա, համալսարաններում առկա են հայագիտական ամբիոններ և դասընթացներ, իսկ Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Դետրոյտում, Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում, Սաութֆիլդում, Նորթվիլում և այլուր գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ժամեր, հեռուստաալիքներ:

ԱՄՆ-ում գործում են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան և Արևմտյան թեմերը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի 42 նահանգներ արդեն իսկ ճանաչել են Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության փաստը:

Սփյուռքահայերի ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր է գա մի օր, երբ հայը կորցնի իր ինքնությունն ու իր ազգային պատկանելությունը, և հենց այդ պատճառով է, որ ԱՄՆ-ում մեծ է հայկական կրթօջախների դերը:

Այսօր ԱՄՆ-ում գործում են շուրջ 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Այստեղ հրատարակվում են հայերեն ու անգլերեն հայկական բազմաթիվ թերթեր ու ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով:

Լոս Անջելոսում գործում է Ռոուզ և Ալեքս Փիլիբոս հայկական մասնավոր դպրոցը, որը հիմնվել է 1969 թվականին: Այն հայտնի էր որպես Հոլիվուդի հայկական դպրոց, գտնվում է Արևելյան Հոլիվուդում՝ Փոքր Հայաստան թաղամասում: Դպրոցը Ս. Կարապետ հայկական առաքելական եկեղեցուն է պատկանում: Այնտեղ պատմություն, կրոն առարկաները դասավանդվում են հայերենով, իսկ մնացածները՝ անգլերենով: Դպրոցն ունի ավելին քան 1000 աշակերտ ու բավականին ապահովված է կրթության ու դատիարակության կազմակերպման համար անհրաժեշտ գույքով: Այս դպրոցն են ավարտել System of a Down հայտնի ռոք խմբի հայազգի անդամները, այդ թվում՝ նաև մենակատար Սերժ Թանկյանը:

Աթայան գեղարվեստի դպրոցը, «Նարեկ» կրթական կենտրոնը, թենիսի ակա-դեմիան, պարի, թատերական արվեստի ու շախմատի դպրոցները, մարմնամարզության, ջրային պոլոյի և սպորտի այլ տեսակների խմբակները հիմնվում են հիմնականում հայաստանցիների կողմից:

Գլենդելի հայկական համայնքում մեր ավանդույթները պահպանում են առաջին հերթին ուսուցիչները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հայ մանուկների մեջ սերմանել սեր դեպի հայրենիք, իսկ ԱՄՆ-ում բնակվող գրեթե յուրաքանչյուր հայ ծնող էլ իր հերթին է կարևորում երեխայի ուսումը հայկական միջավայրում:


Նյութը պատրաստեց՝ Շուշան Մակարյանը


Loading...