19:18   04-07-2022
Մինսկի ձևաչափը անցյալ է. պետք է նայել առաջ. «Քաղաքական գործակից»
Թողնել մեկնաբանություն

Մինսկի ձևաչափի ավարտը որոշել են ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Սա Լավրովի վերջին խոսքերն են, բայց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով Ռուսաստանը, ամեն դեպքում, ձգտում էր ձևաչափը պահել աշխատունակ: Նպատակը՝ հաստատել, որ նոյեմբերի 9-ը միակ լուծումն էր, և այն հիմք էր Արցախի հարցի կարգավորման համար: Բայց հիմա Ռուսաստանը Արևմուտքում ագրեսոր է համարվում, հետևաբար նա չի կարող միաժամանակ նաև խաղաղեցնող համարվել: Հետևաբար համանախագահ երկրները պարզապես որևէ կոնսենսուսի այս հարցում չէին գնալու: Իրականում հարցը լուծված չէ: Քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանն էլ նշում է՝ եթե Ռուսաստանը չկանգնեցներ 44-օրյա պատերազմը, հետևանքները Հայաստանի համար ավելի քան լուրջ էին լինելու: Իսկ համանախագահ Ֆրանսիան և Միացյալ նահանգները պարզապես խանդով են լցված, ուրիշ ոչինչ:

Loading...