11:22   05-07-2022
Image Description
Ճապոնիան արգելում է Ռուսաստանին ֆինանսական ծառայություններ մատուցելը
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիան արգելք է սահմանում Ռուսաստանին ֆինանսական ծառայություններ մատուցելու վրա, այդ թվում՝ աուդիտի, կառավարման և հավատարմագրային ծառայությունների հարցերով խորհրդատվության տրամադրման համար: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի, ՖՆ-ի և Էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարարությունների համատեղ տեղեկագրում, փոխանցում է RIA Novosti-ն:
Արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 5-ից:

Ճապոնիան արտահանման արգելք է սահմանում նաև ռուսական 65 և բելառուսական 35 կազմակերպությունների համար՝ Ուկրաինայում ընթացող իրադարձությունների ֆոնին:

Հաստատվել է նաև ռուսական ոսկու ներկրման արգելքը:

Loading...