Բելառուսի պատվիրակությանը մերժել են Բիրմինգհեմում ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու վիզա տրամադրել
Բելառուսի պատվիրակությունը վիզա չի ստացել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանին մասնակցելու համար, որն անցկացվում է Բիրմինգհեմում (Մեծ Բրիտանիա) հուլիսի 2-6-ը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը։
Ավելի վաղ բելառուսական պատվիրակությունը վիզա չէր ստացել մասնակցելու Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին։
Բելառուսի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2020 թ. նախագահական ընտրություններից հետո, ինչը հարուցել է չարտոնված զանգվածային բողոքի ցույցեր, որոնք իրավապահները ճնշել են հատուկ միջոցների օգնությամբ: