12:45   05-07-2022
Image Description
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը: Մայր օրենքն արդեն 27 տարեկան է, օրը՝ ոչ աշխատանքային: 1995 թվականի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի:

Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանի հիմնադրույթները: 2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները:

Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր երկիրը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի:

Loading...